Կորեայի Հանրապետությունը տարհանում է իր քաղաքացիներին Հարավային Սուդանից


Կորեայի Հանրապետությունը տարհանում է իր քաղաքացիներին Հարավային Սուդանից

  • 14-07-2016 17:09:14   | Կորեայի Հանր.  |  Հասարակություն

Կորեայի Հանրապետության կառավրությունն Ուգանդայում օգնություն է ցուցաբերում իր քաղաքացիներին` իրականացնելով վերջիններիս տարհանումն Հարավային Սուդանից այնտեղ բռնկված ռազմական նոր բախումների ալիքի պատճառով:  
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է հինգշաբթի կայացած բրիֆինգի ընթացքում Կորեայի Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Չո Չժուն Հեկը: 
«Հարավային Սուդանում այժմ գտնվում է Կորեայի Հանրապետության 32 քաղաքացի, որոնց մեծ մասը ցանկություն է հայտնել մնալ այդ երկրում, մինչ այդ չորս հոգի լքել են երկիրը»,- հայտարարել է Չո Չժուն Հեկը` ավելացնելով, որ իրենց երկրի երեք քաղաքացիներ ապրում են Հարավային Սուդանի մայրաքաղաքից 400 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ընթանում են հիմնական բախումները: 
Հարավկորեացի քաղաքացիների մեծ մասը Սուդանում աշխատում են ՄԱԿ-ի վերոհասկողությամբ աշխատող կազմակերպություններում կամ հանդիասնում են բողոքական միսիոներներ:
Կորեայի Հանրապետության կառավարությունը կոնֆլիկտների սկսվելուց հետո  2013 թվականին խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անմիջապես լքել Հարավային Սուդանը և կոչ արել զերծ մնալ այդ երկիր այցելությունից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն