«Ժառանգություն»-ը կոչ է անում համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից


«Ժառանգություն»-ը կոչ է անում համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից

  • 17-07-2016 14:23:26   | Հայաստան  |  Քաղաքական

 
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ. 
 
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով: 
 
«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել: 
 
Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից: 
 
 
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
17 հուլիսի 2016թ.
Երեւան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական