Զինված խումբը ժամը 17.00-ի դրությամբ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների.ԱԱԾ


Զինված խումբը ժամը 17.00-ի դրությամբ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների.ԱԱԾ

  • 17-07-2016 18:08:23   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:
 
Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:
 
Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:
Նոյյան տապան  -   Քաղաքական