Հայկական Վերածնունդը դատապարտում է զանգվածային ձերբակալությունները


Հայկական Վերածնունդը դատապարտում է զանգվածային ձերբակալությունները

  • 19-07-2016 11:10:06   | Հայաստան  |  Քաղաքական

 
Դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանության ծավալած աննախադեպ զանգվածային ձերբակալությունները, որով փորձում են խոչընդոտել քաղաքակացիների խաղաղ հավաքներն ու երթերը՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից շրջապատված ապստամբների: Հարյուրավոր քաղաքացիներ հասարակական վայրերից բերման են ենթարկվել առանց օրինական հիմունքների և առանց բացատրության: Բերման ենթարկավածներից շատերը ենթարկվել են տարբեր աստիճանի ֆիզիկական բռնությունների և կտտանքների, ինչպես նաև նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում նաև կանայք և տարեց անձինք: 
 
Ակնհայտ է, որ ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել՝ ականատես լինելով հասարակության կողմից ապստամբների նկատմամբ ցուցաբերած համակրանքին ու աջակցությանը, և ձերբակալությունների միջոցով փորձում է խոչընդոտել քաղաքացիների ազատ շարժն ու խաղաղ հավաքները:
 
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում գիտակցել, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատճառը քաղաքացիների սահամանդրական իրավունքների շարունակական ոտնահարումն է, և իրավիճակի շտկումը պահանջում է անհապաղ դադարեցնել ոստիկանական ապօրինությունները և ռեպրեսիաները: Կրկին անգամ պահանջում ենք զերծ մնալ ապօրինի բռնություններից և ձերբակալություններից, և հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
 
Հուլիսի 19, 2015 
 
 
 
 
 
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն
 
Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play