Ջուր չի լինի Էրեբունիում և Կենտրոնում


Ջուր չի լինի Էրեբունիում և Կենտրոնում

  • 19-07-2016 11:18:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` հուլիսի 19-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 
Էրեբունի վարչական շրջանի՝
Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, 
 
Կենտրոն վարչական շրջանի`
Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play