Թալիշի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ. ԼՂՀ ՊՆ


Թալիշի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ. ԼՂՀ ՊՆ

  • 28-07-2016 11:04:20   | Հայաստան  |  Քաղաքական

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական