Այսօր գլխավոր դավաճանը ժողովուրդն է, մինչդեռ նրա ձեռքերում է մեր հայրենիքի հետագա ճակատագիրը. երիտասարդ մտավորականներ (տեսանյութ)


Այսօր գլխավոր դավաճանը ժողովուրդն է, մինչդեռ նրա ձեռքերում է մեր հայրենիքի հետագա ճակատագիրը. երիտասարդ մտավորականներ (տեսանյութ)

  • 29-07-2016 17:00:56   | Հայաստան  |  Քաղաքական



Հուլիսյան վերջին դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանում օրենքի սահմաններում և խաղաղ պայմաններում այլևս խնդիրներ լուծելը և ինչ որ փոփոխությունների հասնելն անհնար է: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երիտասարդ գրող Դավիթ Մշեցին:
Ըստ նրա` ըմբոստության այս ճիչը չէր լինի, եթե այսօր խնդիրը չլիներ Արցախի, հետևաբար նաև Հայաստանի ամբողջականության և անվտանգության հարցը: 
 
«Տղերքը զենք բարձրացրեցին ու գնացին այս քայլին, քանի որ իրենց արյան գնով վերցված հողերը մենք ուղղակի, հենց այնպես այսօր նվիրում ենք թշնամուն»,- ասաց նա` հավելելով, որ նման պայմաններում այլ ելք չի մնում:
Նրա համոզմամբ` ներկայումս հայությունը կանգնած է պատմական պահի առջև, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ. «Սա ինձ համար կոնկրետ Առաքելոց վանքի կռիվ է»:
Դ. Մշեցու խոսքերով` «Սասնա Ծռեր»-ը կատարել է քայլը, իսկ հետագա զարգացումները մնացել է ժողովրդի վրա, որը եթե ոտքի կանգնի թեկուզ 50 հազարի չափով, ապա խնդիրը կլուծվի: 
Քաղաքացիական ակտիվիստի պնդմամբ` ժողովուրդը դարձյալ շարունակում է մնալ դիվային լռության և անտարբերության մեջ, մինչդեռ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի` բացառելով որևէ քաղաքական գործչի ներկայություն հավաքների ընթացքում և մի թեթև քայլով խնդիրը լուծի: 
«Այսօր գլխավոր դավաճանը ժողովուրդն է, մինչդեռ նրա ձեռքերում է մեր հայրենիքի հետագա ճակատագիրը. Մարդիկ այսօր փողոց դուրս չեն գալիս, քանի որ Սփյուռքից ամեն ամիս ստանում են իրենց 50 դոլարը»,- նշեց Դ. Մշեցին` հավելելով, որ եթե Սփյուռքը կտրի ժողովրդի օրվա հացի փողը, ապա մեկ ժամում ողջ ժողովուրդը ոտքի կկանգնի: 
Երգիչ Հայկ Մխոյանի խոսքերով` ստեղծված իրավիճակը պատճառ չէ, այլ հետևանք: 
Չհամաձայնելով «Սասնա Ծռեր»-ին ահաբեկչներ որակողների հետ` Հ. Մխոյանը նշեց, որ պարզապես ամոթ է հայրենիք, ազգ ու սահման պահող մարդկանց նման կերպ որակել: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական