Իրավապահները վիրավորել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների


Իրավապահները վիրավորել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների

  • 31-07-2016 08:32:45   | Հայաստան  |  Քաղաքական
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այսօրվա ընթացքում, մինչ ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան, իրավապահները վնասազերծել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների:  
 
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները նաև հայտնում են, որ զինյալները վնասվածքներ են ստացել դարձյալ ոտքերի շրջանում: Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ-ն մինչև 17:00-ն ժամանակ էր տվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, այնուհետև խոստացել անցնել կտրուկ գործողությունների:
 
Այս հայտարարությունից հետո ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել և սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական