Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինվոր է վիրավորվել


Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինվոր է վիրավորվել

  • 31-07-2016 10:03:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
 
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական