Թուրքիայում ձերբակալվել են ևս 11 զինծառայողներ, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ


Թուրքիայում ձերբակալվել են ևս 11 զինծառայողներ, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ

  • 01-08-2016 19:01:46   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 11 փախուստի դիմած զիվորների, որոնք կասկածվում են երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի հետ կապ ունենալու մեջ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: 
 
Այդպիսով` Մամարիսում հյուրանոցներից մեկի վրա հեղաշրջման փորձի ընթացքում հարձակված ձերբակալված զինծառայողների թիվը հասել է 36-ի:  Նրանցից 11-ը  բռնվել են Ուլլայում, իսկ ևս մեկ զինծառայող գտնվում է հետախուզման մեջ: 
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձն իրականացվել էր հուլիսի 16-ի գիշերը, սակայն ապստամբների ծրագրերը ձախողվել էին: Անկարայում կարծում են, որ ապստամբության հետևում կանգնած է Ամերիկայում բնակվող մահմեդական ստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենը: Վերջինս հերքում է բոլոր մեղադրանքները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային