ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարձակողական գործողությունները Սիրիայում


ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հարձակողական գործողությունները Սիրիայում

  • 02-08-2016 12:36:36   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին և սիրիական կառավարությանը ձեռնպահ մնալ Սիրիայում հարձակողական գործողություններ իրականացնելուց, փոխարենը խոստանում են նույն նպատակով ազդել ընդդիմության վրա:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանը ձեռնպահ մնա հարձակվողական գործողություններ իրականացնելուց և զսպի նախագահ Ասադի ռեժիմը, միևնույն ժամանակ իրենց պարտականությունն է հասնել նրան, որ ընդդիմությանը հետ պահի նմանատիպ գործողություններում ներգրավելուց: 
Սիրիայում իրավիճակի զարգացումը մեկնաբանվել է նաև Պենտագոնում և դարձյալ հայտարարվել է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունը չի համագործակցում և տեղեկատվությամբ չի փոխանակվում ռուս զինվորականների հետ Սիրիայում և մտադիր չէ դա անել հետագայում: 
Պենտագոնի ներկայացուցիչ Միշել Բալդանցը հիշեցրել է Interfax.ru-ին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականները հաճախկի են հանդիպում Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման փոխհամագործակցության հուշագրի իրականցման շրջանակներում:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն