ՀՀԿ-ն ոչ մի շանս չպետք է ունենա Հայաստանի առաջիկա ընտրություններին առաջին տեղեր հասնելու. Ազգագրագետ


ՀՀԿ-ն ոչ մի շանս չպետք է ունենա Հայաստանի առաջիկա ընտրություններին առաջին տեղեր հասնելու. Ազգագրագետ

  • 02-08-2016 14:17:04   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց հիմկվանից, մատչելի և օրինական բոլոր միջոցներով, պետք է ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ ՀՀԿ կուսակցությունը ոչ մի շանս չունենա Հայաստանի առաջիկա ընտրություններին առաջին տեղեր հասնելու: Կարծում եմ մենք չենք կարող մեզ թույլ տալ այսօրվա խորհրդարանի կարգի ևս մի խորհրդարանի գոյության շռայլությունը: Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, երկրի տնտեսական ու սոցիալական իրավիճակի օբյեկտիվ վերլուծություններով, ապստամբների և ցուցարարների նկատմամբ տեղի ունեցող ՛՛իրավական՛՛ կոչվող գործընթացների, ցուցարարների խոշտանգումների և նրանց նկատմամբ կայացվող որոշումների լայն հանրայնացմամբ և այլ օրինական ձևերով: Քանի որ սա միաժամանակ լայն դուռ է բացում ՛՛օրինացերկրականների՛՛, ՛՛բհկականների՛՛ և ՀՀԿի պատճեն ներկայացնող տարատեսակ քաղաքական կուսակցությունների առաջ, որոնք նաև ֆինանսական մեծ միջոցներ և ընդդիմադիրի կեցվածով քարոզչության լայն հնարավորություններ ունեն, իսկ ժամանակը շատ չէ, իշխանության քաղաքական հայտ ունեցող, բայց իրենց ծրագրերով պակաս հայտնի քաղաքական ուժերը թերևս հենց հիմիկվանից պետք է միավորվեն և երկիրը խորացած ճգնաժամից հանելու համաձայնեցված ծրագիր ներկայացնեն: Հիմա մեր ժողովուրդը հասունացել է քաղաքական նոր առաջնորդներ ընդունելու և երկրի քաղաքական ներկայիս ընթացքը կտրուկ փոխելու համար»:

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play