Չինաստանում փոթորկի պատճառով տարհանել են 300 մարդու


Չինաստանում փոթորկի պատճառով տարհանել են 300 մարդու

  • 02-08-2016 17:27:15   | Չինաստան  |  Հասարակություն

Չինաստանի իշխանությունները տարհանել են 300 հազար մարդու Շենչժեն քաղաքից մոտեցող «Նիդա» փոթորկի պատճառով: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի հաղորդել է Կենտրոնական չինական հեռուստաալիքը: 
 
Նշվում է, որ «Նիդա» փոթորիկը Շենչժեն ցամաքին մոտեցել է տեղական ժամանակով 03:35-ին: Քամու արագությունը էպիկենտրոնում գերազանցել է 151 կիլոմետրը ժամում: Տարերքի հարվածը դիպչել է Հոնկոնգին, որտեղ կանգնեցվել է առևտուրը բորսաներում: Գուանդունում հայտարարվել է ջրհեղեղների ռիսկի ամենաբարձր մակարդակը, փակվել են դպրոցները և արտադրական ձեռնարկությունները:  
Մասնագետները մտավախություն ունեն, որ «Նիդա»-ն կարող է դառնալ տարածաշրջանի ուժեղագույն փոթորիկը 1983 թվականից ի վեր: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն