Քաղաքական ապստամբության նոր փուլ է սկսվել, ուստի բոլոր հրապարակները պետք է լցվեն քաղաքական ծռերով. Զարուհի Փոստանջյան


Քաղաքական ապստամբության նոր փուլ է սկսվել, ուստի բոլոր հրապարակները պետք է լցվեն քաղաքական ծռերով. Զարուհի Փոստանջյան

  • 03-08-2016 13:05:08   | Հայաստան  |  Հասարակություն

Մենք մտել ենք քաղաքական ապստամբության նոր փուլ, որի ընթացքում բոլոր հրապարակները պետք է լցվեն քաղաքական ծռերով: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
 
Ըստ նրա` ժամանակն է, որպեսզի քաղաքական հստակ հայտ ներկայացվի և սպասարկվի այդ քաղաքական հայտը: 
Նրա խոսքերով` ներկայիս քաղաքական դաշտն ունակ չէ արձագանքելու տեղի ունեցող իրադարձություններին այն պարզ պատճառով, որ քաղաքական կուսակցությունները չեն կարողանում դաշտում գործել:
« Քաղաքական դաշտի ոնչնացման գործընթացը սկսվել է 1994 թվականից և շարունակվում է մինչև օրս»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքական դաշտը սկսում է փոշիանալ այն ժամանակ, երբ արգելվում է կուսակցությունների գործունեությունը, խոսքի և հավաքների ազատությունը: 
Զ. Փոստանջյանի կարծիքով` այժմ Հայաստանն ունի նոր սերունդ, որը ներկայացնում է քաղաքական հայտ «Սասնա Ծռեր»-ի գործողություններին աջակացելու տեսքով: 
Երկրում ստեղծված քաոսից դուրս գալու միակ ելքն ըստ  ԱԺ պատգամավորի` ներսի դահիճից` ի դեմս Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից ազատվելու մեջ է:
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն