Որդին կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է. Տեսանյութ


Որդին կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է. Տեսանյութ

  • 04-08-2016 18:20:18   | Տավուշի մարզ  |  Իրավունք



Օգոստոսի 4-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1955 թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` բժիշկները վախենում են մտնել ներս:
 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Աբգարյանի որդին՝ 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը, հոր հետ նախկինում կենցաղային հարցերի շուրջ ունեցած լարվածության պատճառով, ժամը 6.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է:
 
Սարո Աբգարյանը իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Զենքն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք