Mini Zoo-ն նշեց իր մեկամյակը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)


Mini Zoo-ն նշեց իր մեկամյակը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 09-08-2016 17:09:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ



Օգոստոսի 8-ին բազմաթիվ փոքրիկների հետ միասին իր մեկամյակը տոնեց փոքրիկ կենդանիներին սիրելու փոքրիկ այգին՝ «Մինի Զու»-ն, որը գործում է Երեւան Մոլ առեւտրի կենտրոնում:
 
Տոնական միջոցառման ընթացքում բոլոր հյուրերը  հնարավորություն ունեցան շոյել եւ շփվել կրիայի, ճագարի, սկյուռիկի, աֆրիկական ոզնու, ծովախոզուկի, գույնզգույն թութակների և այլ կենդանիների հետ:  
 
«Մինի Զու»-ի մասնագետները հետաքրքիր մանրամասներ պատմեցին  կենդանիների ապրելակերպի և սովորությունների մասին: Երեխաների համար անցկացվեցին ուրախ մրցույթներ:  Տոնական հյուրասիրությունը նույնպես մտածված էր հումորով՝ հյուրերին առաջարկվեց համտեսել նրանց սիրած կենդանիների տեսքով պատրաստված թխվածքաբլիթներ:
 
«Մինի Զու»-ի  հիմնադիր Լիլիթ Սարգսյանը  տեղեկացրեց, որ իրենց նպատակն է սերտացնել երեխաների շփումը կենդանիների հետ, որի շնորհիվ երեխաները կդադարեն վախենալ կենդանիներից: 
 
Հիմնադիր Մարյամ Գրիգորյանն էլ նշեց ,որ   այստեղ երեխաները համապատասխան մասնագետների միջոցով ոչ միայն շփվում են իրենց սիրելի կենդանիների հետ, այլեւ ծանոթանում նրանց ապրելակերպին:
 
Նրանք տեղեկացրեցին նաեւ, որ  մոտ ապագայում բացվելու է «Մինի Զու»-ի եւս մեկ ընդարձակ տաղավար, որպեսզի ավելի շատ երեխաներ կարողանան շփվել կենդանիների հետ: 
 
Մեծ էր երեխաների ուրախությունը, երբ նրանց այցելեցին մուլտհերոսները, եւ ավելի մեծ՝ երբ հայտնվեց  Mini Zoo-ի տոնական տորթը, որը երեխաները մեծագույն հաճույքով համտեսեցին:
 
 
Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան» 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ