Երկրի վիճակը սարդարապատային է, եւ ամեն պահի կարող է մի քանի անգամ ավելի մեծ ընդվզում սկսվել. Ակտիվիստ


Երկրի վիճակը սարդարապատային է, եւ ամեն պահի կարող է մի քանի անգամ ավելի մեծ ընդվզում սկսվել. Ակտիվիստ

  • 10-08-2016 17:32:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը, ով վերջին շրջանում մասնակցում էր «Սասնա ծռեր»-ին աջակցող հանրահավաքներին, որոնք հրավիրվում են գրեթե ամեն օր Ազատության հրապարակում, եւ ում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել վերջինիս շենքի բակում, այժմ կազդուրված է:
 
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարությունը:
 
Մեր հարցին՝ շարունակելո՞ւ է մասնակցել Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքներին, Աղլամազյանը հայտնեց, որ երեկ էլ է եղել:
 
Տեղեկացնենք, որ երեկ Աղլամազյանը ելույթով հանդես չի եկել Ազատության հրապարակի հարթակից.
 
«Իրենք ուզում էին վախեցնեն, բայց դա չի ստացվի, ես չլինեմ, մեկ ուրիշն է լինելու»,- ասաց Հարությունը:
 
Դիտարկմանը, որ հանրահավաքի մարդկանց թիվը վերջին օրերին գնալով պակասում է, Հարությունը նկատեց.
 
«Պակասելը ոչինչ չի նշանակում, մարդկանց մեջ ընդվզում կա, եթե մարդկանց քանակը մեծ չէ, դա չի նշանակում, որ իրենց չի հետաքրքրում, նոր դեմքեր եմ տեսնում, այնպիսի մարդկանց, որոնք նախկինում ակտիվ չէին: Այդ դրական կողմից է ամեն ինչին պետք նայել: Երկրի վիճակը սարդարապատային է, եւ ամեն պահի կարող է մի քանի անգամ ավելի մեծ ընդվզում սկսել, այնպես, որ դրանից մի անհանգստացեք, որ քանակությունը մեծ չէ»,- ասաց նա:
 
Մեր ճշտող հարցին՝ որքա՞ն են շարունակվելու այս հանրահավաքները, քաղաքացիական ակտիվիստը պատասխանեց.
 
«Այնքան ժամանակ, մինչեւ չունենանք մեր երազած Հայաստանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ