Սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով. Վարուժան Ավետիսյան


Սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով. Վարուժան Ավետիսյան

  • 14-08-2016 17:49:11   | Հայաստան  |  Քաղաքական

Ձեզ ենք ներկայացնում Վարուժան Ավետիսյանի հերթական նամակը:

Մեր հարսանիքի փեսացուն երիտասարդ է Վարուժան Ավետիսյան, <<Սասնա Ծռեր>> խմբավորման խոսնակ

12 օգոստոսի 2016թ., <<Վարդաշեն>> ՔԿՀ <<Սասնա Ծռեր>> խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով: Ներկայումս մենք մասնակցում ենք այդ ծնունդի ակնկալիքով կատարվող պսակադրությանը: Այս պատմական հարսանիքի փեսացուն երիտասարդությունը պետք է լինի, իսկ հարսնացուն՝ քաղաքականությունը: Ըստ կյանքի օրենքի ավագ սերունդը կարող է միայն քավոր լինել: <<Սասնա Ծռեր>> խմբավորման ուժի և հաջողության աղբյուրը ոչ թե անցյալի փառքն է (Պավել Մանուկյան, Մխիթար Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Թորոս Թորոսյան), այլ ապագայի երազանքը (Արամ Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Սմբատ Բարսեղյան, Տիգրան Մանուկյան, Էդվարդ Գրիգորյան, Սեդրակ Նազարյան, Հովհաննես Հարությունյան, Գագիկ Եղիազարյան, Թաթուլ Թամրազյան և մյուսներ): Հիմա խենթության, ասել է թե՝ իռացիոնալ քայլերի ժամանակն է: Մինչդեռ ավագ սերունդը կաշկանդված է անցյալով, ռացիոնալ է, հաշվենկատ և ծանրաշարժ:

Ուստի ավագ սերունդը պետք է դավիթությունը թողնի երիտասարդությանը և ստանձնի Ձենով Հովանի և Քեռի Թորոսի դերը: Իսկ փեսացուն պետք է տեր կանգնի իր պսակին և հարսնացուին: Եվ, եթե կլինեն այնպիսի ավագներ, որոնք սրբապիղծ Ցռան Վերգոյի նման կուզենան նրա տեղը զբաղեցնել, ապա երիտասարդ փեսացուն պետք է հարսանիքից վռնդի և պատժի այդ քաղաքական այլասերվածներին: Ի գործ, սիրելի երիտասարդություն:

Վերցրու՛ պայքարի դրոշը և առաջնորդի՛ր։

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play