Կոչ եմ անում ժողովրդին՝ դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դադարեցնի հացադուլը.Դավիթ Սանասարյան


Կոչ եմ անում ժողովրդին՝ դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դադարեցնի հացադուլը.Դավիթ Սանասարյան

  • 18-08-2016 11:59:47   | Հայաստան  |  Հասարակություն

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ Դավիթը կալանավայրից իր փաստաբանի միջոցով կոչ է հղել ժողովրդին` Անդրիաս Ղուկասյանի հետ կապված:
 
Կոչում ասվում է.
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շուրջ 18 օր է, ինչ իմ բանտակից, պայքարակից ընկերը` քաղաքական բանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել: Նա իրեն սովի մատնած, չորս պատի մեջ միայնակ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կռիվ է տալիս հանուն ազատության։
 
Հարգելի՛ ընկերներ, գիտեմ, որ այս պարագայում ձեզանից շատերն են անհանգստացած Անդրիասի առողջական վիճակով, սակայն անջատ-անջատ կոչեր անելն ու անհանգստանալն այս գործում ոչ մի օգուտ չեն բերի: 
 
Ուստի, կոչ եմ անում` միավորվել Ազատության Հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ:
 
Դիմում եմ որպես նախկինում հացադուլ արած քաղաքացի, որպես ձեր ընկեր` ես ինքս Անդրիասին անհատական կոչով չեմ դիմի, բայց կմիանամ ձեր միասնական կոչին:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play