Աբդուլահ Գյուլ. «Բարդ խնդիրները երբեմն անձայն<br /> դիվանագիտությամբ են կարգավորում»<br />


Աբդուլահ Գյուլ. «Բարդ խնդիրները երբեմն անձայն
դիվանագիտությամբ են կարգավորում»

  • 16-03-2010 17:17:00   | Թուրքիա  |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիան չի ընդունում, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կազմակերպվել էին պետության կողմից, եւ դա ցեղասպանություն չէր: «Թող ստեղծվեն պատմական հանձնաժողովներ: Մենք կբացենք մեր արխիվները, թող մյուսներն էլ բացեն: Ռուսների արխիվներն էլ կարեւոր են»,- ըստ թուրքական մամուլի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը` անդրադառնալով ԱՄՆ-ում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունմանը եւ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը: Ըստ նրա` նման օրինագծերը վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղություն հասատատելուն ուղղված ջանքերին եւ հավելել. «Բարդ խնդիրները երբեմն անձայն դիվանագիտությամբ են կարգավորում»: Հարցին, թե ինչպե՞ս են զարգանալու հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի: Արձանագրությունների հարցում Թուրքիան Հայաստանից մեկ քայլ առաջ է. մենք դրանք անմիջապես ուղարկեցինք խորհրդարան, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում ընդունեց` կարծես արձանագրությունները նորից մշակվեցին: Սակայն այդ ամենը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով: Կախված խնդիրների բարդությունից` որոշ հարցեր կլուծվեն անձայն դիվանագիտությամբ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Նոյյան տապան  -   Քաղաքական