Միհրան Հարությունյանին աջակցել է արդեն ավելի քան 20 հազար մարդ


Միհրան Հարությունյանին աջակցել է արդեն ավելի քան 20 հազար մարդ

  • 19-08-2016 12:25:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչում շնորհելու պահանջով «Change.org» կայքը ստորագրահավաք է կազմակերպել։ Միհրան Հարությունյանին աջակցել է արդեն ավելի քան 20 հազար մարդ։
 
«Ռիոյում ընթացող 31-րդ օլիմպիական խաղերի շրջանակներում 2015 թվականի օգոստոսի 16-ին Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտի ընթացքում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական խաղերի ոսկե մեդալից՝ մրցավարների կողմնակալության պատճառով։ Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար։ Ողջ աշխարհն ականատես եղավ, թե ով է իսկական չեմպիոնը։ Անարդարությունը կարող է հանգեցնել նրան, որ տաղանդավոր մարզիկը կհեռանա մեծ սպորտից։ Սա պատվաբեր է, արդյոք, Ռիոյի օլիմպիական խաղերի և UWW-ի համար։ Մենք կոչ ենք անում տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին, որ հունահռոմեական դաշնությանը և UWW-ին այս հարցը հետապնդել և վերականգնել արդարությունը: Ամեն մի անարդարություն մթագնում է ողջ օլիմպիական խաղերը: Ռիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է նախ միանան այս ստորագրահավաքին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել վերականգնելու արդարությունը սպորտում, մասնավորապես օլիմպիական խաղերին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play