Ինձ մեկուսացնում են պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի եւ ճնշվի շարժումը.Կարող Եղնուկյան


Ինձ մեկուսացնում են պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի եւ ճնշվի շարժումը.Կարող Եղնուկյան

  • 19-08-2016 17:11:44   | Հայաստան  |  Հասարակություն
«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարող Եղնուկյանը ԱԱԾ մեկուսարանից բաց նամակ է ուղարկել, որում ասվում է.
 
«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ եւ գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում: Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որեւէ որոշման եւ պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան: Հ
 
Հուլիսի 18-ին ինձ եւ երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝ հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն եւ ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել եւ միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք:
 
Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել եւ վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում:Ժամը 2000-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան եւ մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ եւ զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում եւ իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին:
 
22.07.2016թ. «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու եւ 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար:
 
Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետեւյալ գործողությունները.
 
1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ եւ դրանով խափանել գրոհը տղաների վրա:
 
2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:
 
3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, եւ այս անելով ես վարկաբեկել եմ իրավապահ մարմիններին:
 
4. Որ ես ձգտել եմ «Սասնա ծռերի » համար դրսից ապահովել ռադիո կապ: Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է եւ արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի, դրանք քրեորեն պատժելի չեն:
 
Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում: Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչեւ այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս, դուք ինքներդ կարող եք տեսնել եւ համոզվել, թե ինչքան շինծու են դրանք:
 
Այս քրեական գործը ունի մեկ նպատակ` ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի եւ ճնշվի շարժումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խնդրում եմ ամեն հարմար առիթի դեպքում Ձեր ձայնը բարձրացնել այս ակնհայտ անօրինականության համար, խնդրում եմ, որպես բողոքի նշան փաքրիկ նամակ ուղարկել Ֆեյսբուքյանի իմ էջին՝ սատարելով ինձ…»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play