Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում քրդերի և ԻՊ-ի ուղղությամբ


Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում քրդերի և ԻՊ-ի ուղղությամբ

  • 23-08-2016 12:00:53   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի ավիացիոն ուժերը Սիրիայի հյուսիսում մի շարք ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին և քուրդ զինյալների ուղղությամբ: Interfax.ru-ի փոխանցմամբ` ավիահարվածները նաև պատասխան են դարձել թուրքական Գազիանթեպ քաղաքում շաբաթ օրը կատարված ահաբեկչության, որի զոհ էր դարձել 50 մարդ: 
 
Նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը օգոստոսի 21-ին հայտարարել էր, որ Գազիանթեպում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչը կապված է եղել ԻՊ-ի հետ:  Միևնույն ժամանակ Անկարայում հայտնել էին, որ ճշգրիտ տեղեկատվության չեն տիրապետում այն մասին, թե ի վերջո որ խմբավորումն է կանգնած կատարված ահաբեկչության հետևում: 
Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ Գազիանթեպում բնակչության մեծամասնությունը քրդերն են կազմում, ինչպես նաև զգալի թվով ընդդիմադիր ակտիվիստներ և սիրիացի փախստականներ, հնարավոր է նաև ԻՊ ջիհադիստներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային