Ճապոնիայում փոթորկի հետևանքով տարհանել են ավելի քան մեկ միլիոն մարդու


Ճապոնիայում փոթորկի հետևանքով տարհանել են ավելի քան մեկ միլիոն մարդու

  • 23-08-2016 12:14:40   | Ճապոնիա  |  Հասարակություն

Միանգամից երկու հզոր փոթորիկ է վրա հասել Ճապոնիային, արդյունքում շաբաթ օրը տարհանվել է մեկ միլիոնից ավելի մարդ: korrespondent.net-ի փոխանցմամբ` «Մայնդուլ» և «Կոմպասու» փոթորիկներն ուղեկցվում են տեղումներով, իսկ քամու արագությունը ժամում հասնում է 144 կիլոմետրի: 
 
Հաղորդվում է, որ 61 վիրավորների և երկու զոհերի մասին: Զոհերից մեկը 58-ամյա կին է, իսկ մյուսը 40-ամյա տղամարդ: 
Ոչ բարենպաստ եղանակային պայմանների արդյունքում ափերից դուրս են եկել գետերը, որոնք լցվել են ճանապարհներին, ավերել ֆերմաներ: Օդանավակայաններում չեղարկվել է 500 չվերթ: 
Տոկիոյում փոթորկի պատճառով կոտրվել են ծառերը, դրանցից մեկը ընկել է երկաթուղային կայաններից մեկի ռելսերին:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ փոթորիկը շուտով կհեռանա երկրից:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն