Մահապարտ-ահաբեկիչը հարձակում է գործել Աֆղանստանում ԱՄՆ-ի ավտոշարասյան վրա


Մահապարտ-ահաբեկիչը հարձակում է գործել Աֆղանստանում ԱՄՆ-ի ավտոշարասյան վրա

  • 23-08-2016 15:01:11   | Աֆղանստան  |  Հասարակություն

Ամերիկյան  զորքերի ավտոշարասյան վրա Բահրամ վարչաշրջանի տարածքում կատարված հարձակման արդյունքում  վիրավորվել է  երեք ոստիկան:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` երկուշաբթի երեկոյան ահաբեկիչը թեթև մարդատար մեքենայով և ինքնաշեն պայթուցիկով հարձակում է գործել օտարերկրյա զորքի ավտոշարասյան վրա, որի արդյունքում ոչնչացվել է ամերիկյան տանկ և վիրավորվել է երեք տեղացի ոստիկան: 
Միաժամանակ ծայրահեղական «Թալիբան» շարժումը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում սպանվել է տասը վիրավոր և ոստիկան:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն