Դիվանագետների երեխաներին Հյուսիսային Կորեայից հրամայել են վերադառնալ իրենց հայրենիք


Դիվանագետների երեխաներին Հյուսիսային Կորեայից հրամայել են վերադառնալ իրենց հայրենիք

  • 23-08-2016 15:16:49   | Կորեա  |  Միջազգային

Հյուսիսկորեացի իշխանությունները հրաման են արձակել, որի համաձայն` Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող դիվանագետների երեխաները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Interfax.ru-ի փոխանցմամբ` հետախուզության տվյալների համաձայն` Փհենյանի հրամանը վերաբերում է 25 տարեկանից և բարձր երեխաներին: 
 
Նշվում է, որ այդ միջոցառման նպատակն է այդպիսով կասեցնել հյուսիսիկորեացի դիվանագետների հնարավոր փախուստը: 
Միևնույն ժամանակ դիտորդները նշում են, որ Փհենյանի որոշումը դժվար թե կապված լինի վերջերս Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի կատարած փախուստի հետ: 
Ավելի վաղ, հարավկորեական ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառում սադրանքների հնարավորությունը Հյուսիսային Կորեայի կողմից վերանշյալ դեպքից հետո: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային