ԱՄՆ-ում ստեղծվել է ինքնահավաքվող բջջային հեռախոս


 

ԱՄՆ-ում ստեղծվել է ինքնահավաքվող բջջային հեռախոս

  • 23-08-2016 17:47:51   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են բջջային հեռախոսի նախատիպ, որն ընդունակ է ինքնուրույն հավաքվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` սարքավորումը բաղկացած է հասարակ մասերից, որոնք միմյանց միանում են մագնիսի միջոցով: 
 
Շնորհիվ սրամիտ կառուցվածքի` առանձին մասերը չեն կարող սխալ միանալ միմյանց և հեռախոսի հավաքման համար բավական է պտտեցնել նրա մասերը թմբուկում: 
Նշյալ գյուտը հանդիսանում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինքնակարգավորվող Լաբորատորիայի աշխատանքների արդյունք: Հետագայում նոր սարքավորումը նախատեսվում է առաջարկել որպես սովորական սմարտֆոնների վաճառքն էժանացնելու պոտենցիալ տարբերակ մասայական շուկայում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ