Սիրիացի քրդերը թուրքական գործողությունները գնահատել են որպես բռնազավթում


Սիրիացի քրդերը թուրքական գործողությունները գնահատել են որպես բռնազավթում

  • 24-08-2016 13:53:35   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական ժողովրդավարական ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ և աջակցությամբ թուրքական զորքերի հետ բախումը համարում են անխուսափելի, եթե Ջերաբլուսի վրա հարձակումները շարունակվեն: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին Մոսկվայում հայտարարել է քրդական
Ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Աբդեսալյամ Ալին: 
 
«Թուրքիայի գործողությունները դա  հարևան երկրի ուղղակի բռնազավթում է: Բնականաբար մենք դեմ դուրս կգանք դրան, եթե նրան կընդլայնեն իրենց ներկայությունը երկրում, ավելին` մեր ղեկավարները համապատասխան միջոցառումներ ձեռք կառնեն, որից հետո քրդերի և թուրքերի բախումներն անխուսափելի կլինեն»,- ասել է նա Interfax-ին տված հարցազրույցում: 
Ավելի վաղ, Բի Բի Սի-ն գրել էր, որ Թուրքիայի գործողությունները կրում են հարձակվողական բնույթ և ուղղաված են ոչ միայն Ջերաբլուսն ԻՊ ահաբեկիչներից ազատագրելուն, այլև քրդերին Սիրիայում ամրապնդվել թույլ չտալուն: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play