Թուրքական իշխանություններն աշխատանքից հեռացրել են 2847 դատավորների և դատախազների


Թուրքական իշխանություններն աշխատանքից հեռացրել են 2847 դատավորների և դատախազների

  • 24-08-2016 17:55:25   | Թուրքիա  |  Միջազգային
Թուրքական իշխանություններն աշխատանքից հեռացրել են 2847 դատավորների և դատախազների կապված հուլիսի 15-ին ձախողված պետական հեղաշրջման հետ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է  Milliyet պարբերականը: 
 
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ձերբակալել են 40 հազար մարդու, որոնցից 20 հազարը մնացել են կալանքի տակ: Վարչապետ նաև հաղորդել է, որ պետական ծառայությունից հեռացվել է գրեթե 80 հազար մարդ: 
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ էր իրականացրել, որի ընթացքում զոհվել է ավելի քան 240 խաղաղ բնակիչ, չհաշված ապստամբների թիվը, և վիրավորվել 2400 մարդ: Անկարայի կարծիքով այս ամենի պատասխանատվությունը կրում է իսլամիստական քարոզիչ Ֆետխուլախ Գյուլենը, ով 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում:
 
Նոյյան տապան  -   Միջազգային