Գերմանիան որոշել կործանիչները դուրս բերել թուրքական Ինջիրլիկ ավիաբազայից


Գերմանիան որոշել կործանիչները դուրս բերել թուրքական Ինջիրլիկ ավիաբազայից

  • 25-08-2016 12:42:05   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի զինված ուժերը պատրաստվում են թուրքական Ինջիրլիկ ավիաբազայից տեղափոխել վեց Տորնադո կործանիչներն այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել իրենց երկիր: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Der Spiegel ամսագիրը: 
 
Վերջինիս Բունդեսթագի ներկայացուցիչը փոխանցել է, որ իրենք կցանկանային շարունակել իրականացնել իրենց առաքելությունն, սակայն Ինջիրլիկ ավիաբազան այլընտրանք ունի: 
Ամսագրի զրուցակցի խոսքերով` Բունդեսվերը քննարկում է Հորդանանում և Կիպրոսում կործանիչների մշտական տեղակայման վայրը փոխելու տարբերակը: 
Նշվում է, որ թուրքական ավիաբազայում կործանիչների հետ միասին գտնվում են նաև 250 գերմանացի զինծառայողների խումբ և մեկ լիցքավորող ինքնաթիռ: 
Պարբերականը նշում է, որ կործանիչների մշտական տեղակայման վայրի փոփոխության պատճառով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված օդային գործողությունները կհետազգվեն առնվազն երկու ամսով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play