Թուրքիայի ՆԳՆ-ն Քրդական աշխատավորական կուսակցությանն է մեղադրել ընդդիմադիր կուսակցության առաջնորդի վրա կատարված հարձակման մեջ


Թուրքիայի ՆԳՆ-ն Քրդական աշխատավորական կուսակցությանն է մեղադրել ընդդիմադիր կուսակցության առաջնորդի վրա կատարված հարձակման մեջ

  • 25-08-2016 18:38:26   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էքֆան Ալան ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի ավտոշարասյան վրա կատարված հարձակման մեջ մեղադրել է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ): tass.ru-ի փոխանցմամբ` նախարարի համապատասխան հայտարարությունը հրապարակել է  NTV հեռուստաալիքը: 
 
Է. Ալան փոխանցել է, որ վերջին շրջանում Քրդական աշխատավորական կուսակցությունը փորձել է գործունեություն տարածել Թուրքիայի սևծովյան հատվածում: Ահաբեկչություններ են եղել Արդվին, Օրդու և Գիրեսուն նահանգներում: Հարձակում գործողները ձերբակալվելու են, իսկ ՔԱԿ-ի դեմ գործողություն է սկսվել: 
Թուրքիայի ՆԳ նախարարը նաև նշել է, որ «ահաբեկիչներն առաջինն են կրակ բացել ժանդարմեայի ուղղությամբ, որն ապահովել է կուսակցության առաջնորդի անվտանգությունը և ընթացել է ավտոշարասյան առջևից: 
Զինված բաղման արդյունքում նախարարի խոսքերով` գլխից ծանր վիրավորում է ստացել ժանդարմեայի մեքենայի վարորդը և երկու կրտսեր սպաներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային