Մեծ Բրիտանիայում ապաստան փնտրողների թվի ռեկորդ է սահմանվել


Մեծ Բրիտանիայում ապաստան փնտրողների թվի ռեկորդ է սահմանվել

  • 25-08-2016 19:28:09   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն

Մեծ Բրիտանիայում տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ավելի քան 36 հազար դիմում ապաստան խնդրելու համար: korrespondent.net-ի փոխանցմամբ` այս թիվը ռեկորդային է համարվում վերջին տասը տարվա կտրվածքով: 
 
Մեծ Բրիտանիայում ապաստան խնդրելու համար դիմողների քանակը 41 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 
Նաև տեղեկացվում է առանց խնամակալության երեխաների թվի աճի մասին, որոնք ապաստան են փնտրում Մեծ Բրիտանիայում: Ապաստան փնտրողների մեծամասնությունը եկել է Իրանից, Իրաքից, Պակիստանից, Էրիթրեայից, Աֆղանստանից և Սիրիայից: 
Վերջին անգամ Մեծ Բրիտանիան նման խնդրի հետ բախվել էր 2004 թվականին, երբ ընդունվել էր ավելի քան 39 հազար դիմում:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն