Հանգստյան օրերին հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց


Հանգստյան օրերին հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց

  • 29-08-2016 10:52:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական