«Սառույցի արքաները» լեփ լեցուն դահլիճներ են հավաքում ամենամեծ սառցե բեմերում


«Սառույցի արքաները» լեփ լեցուն դահլիճներ են հավաքում ամենամեծ սառցե բեմերում

  • 30-08-2016 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ

«Սառույցի արքաները» միջազգային սառցե նախագիծն իր գոյության ավելի, քան տասը տարիների ընթացքում դարձել է ամենահայտնի սառցե շոուներից մեկը ոչ միայն Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ռուսաստանում, ուր եւ  «Սառույցի արքաները» լեփ լեցուն դահլիճներ են հավաքում ամենամեծ սառցե բեմերում:
Ըստ  շոուի կազմակերպիչների, վառ ու դինամիկ ծրագրում ընդգրկված են ինչպես պրոֆեսիոնալ գեղասահորդները, այնպես էլ  ամբողջ աշխարհում գեղասահքի սիրահարներին հայտնի գործող սպորտսմենները:
 
 Շոուի յուրաքանչյուր մասնակից սառցե տարերքի հաղթող է, Արքա, ինչը ճշտորեն նշվում է նախագծի անվանման մեջ:
 «Սառույցի արքաները» սառցե շոուն սառույցի տարերքի և գեղասահորդների կրքերի բոցավառ ու ինքնատիպ համադրություն է, որ  շոուի կազմակերպիչները  միավորել են լավագույններից լավագույններին՝ ներկայացնելով նրանց վարպետությունն ու տաղանդը ամենաարտասովոր համարներով: 
Ինչպես համաշխարհային բեմերում, այնպես էլ «Սառույցի արքաներում» Ռուսաստանը ներկայացնում է հանճարեղ գեղասահորդ և պարարվեստի վարպետ  Եվգենի Պլյուշչենկոն., ով սառույցի վրա պարային համարները կատարում է այնպես, ինչպես մինչ այդ ոչ ոք չէր արել:
 
Կազմակերպիչների խոսքերով  շոուն նախատեսված է ընտանքի բոլոր անդամների համար. <<Գեղասահքի դասական հնարքները՝ միահյուսված էստրադա-կրկեսային յուրօրինակ համարներով, հոյակապ համաժամանակյա կատարումներով և ցնցող տեխնիկայով չեն կարող անտարբեր թողնել նույնիսկ նրանց, ովքեր հետաքրքված չեն սպորտով : Էքստրիմի համադրությամբ՝ շունչը կտրվելու աստիճանի համարձակ համարները ցնցում են մարդկային երեւակայությունը>>: 
 Անդրադառնալով շոուի ծրագրին,  կազմակերպիչները նշեցին, որ  այն ներառում է ինչպես վառ անհատական կատարումներ, այնպես էլ խմբային գերող բեմականացումներ. << Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ականատես լինել գեղասահքի աշխարհի առաջնությունների մշտական մրցակիցների համատեղ կատարումներին՝ ովքեր միավորել են իրենց տաղանդն ու վարպետությունը՝ հանուն հանդիսատեսի հիացմունքի: Այս յուրօրինակ ներկայացումը համադրում է բարդ լուսային բեմականացումը, ժամանակակից պարարվեստը, դինամիկ երաժշտական նվագակցությունը, գեղասահորդների տպավորիչ պլաստիկան՝ բարդ տարրերի և ակրոբատիկ հնարքների ուղեկցությամբ: Շոուի հանդիսատեսը կվայելի բարդագույն տեխնիկական հնարքներ, որոնք առաջին անգամ ներկայացվել են աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում և աշխարհի լավագույն շոուներում>>,նշեցին նրանք հավելելով, որ ամեն անգամ շոուն յուրահատուկ է, քանի որ մասնակիցների ցանկը փոփոխվում է՝ կապված նաև անցկացման վայրի հետ: 
 
 Մերի Հունանյան , «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play