G8 վերադառնալու բանալին Մոսկվայի ձեռքերում է. Շտայնմայեր


G8 վերադառնալու բանալին Մոսկվայի ձեռքերում է. Շտայնմայեր

  • 31-08-2016 12:14:11   | Գերմանիա  |  Միջազգային

<<Մեծ յոթնակի>> գործընկերները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել վերջինիս վերադարձը G8, եթե Դոմբասում և Սիրիայում առաջընթաց նկատվի:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: 
Նրա խոսքերով` Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները ցույց են տալիս, որ <<Մեծ յոթնակի>> շահերից չի բխում Ռուսաստանի բացառումն աշխարհի խոշորագույն տնտեսությունների նեղ բանակցային ձևաչափից: 
<<Եթե վերջապես արևելյան Ուկրաինայում և Սիրիայում էական առաջընթաց նկատվի, ապա G7-ի գործընկերները պատրաստ են խոսել Մոսկվայի հետ>>,- նշել է նախարարը` հավելելով, որ G8 վերադառնալու բանալին Մոսկվայի ձեռքերում է: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային