Այսօր Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 31-րդ օրն է


Այսօր Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 31-րդ օրն է

  • 31-08-2016 16:53:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Սարի թաղի բախումների գործով զանգվածային անկարգություններ հրահրելու հատկանիշներով մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի հացացադուլի 31-րդ օրն այսօր լրացավ:
 
Նրա առողջական վիճակի մասին ArmLur.am-ը հետաքրքրվեց շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանից: Վերջինս  զրույցում հայտնեց, որ նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար: «Նոր իրավական հիմնավորումներ և ապացուցող փաստաթղթեր են ներկայացվել դատարան` իրեն բնութագրող, որոնք նախկինում առաջին ատյանի դատարանում չեն եղել, երբ դատարանը գրավը մերժել էր»,- նշեց փաստաբանը:
 
Հիշեցում. Անդրիաս Ղուկասյանը վերջին անգամ բուժզննման է ենթարկվել օգոստոսի 29-ին: Վերջինիս մոտ որևէ շեղում չի նկատվել: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը