Թուրքիայում ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով ձերբակալվել է գրեթե 6 հազար մարդ


Թուրքիայում ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով ձերբակալվել է գրեթե 6 հազար մարդ

  • 31-08-2016 17:02:06   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 5803 մարդու ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը:
Նրա փոխանցմամբ` վերոնշյալ ձերբակալվածներից 2200-ն օտարերկրացիներ են: 
Բացի այդ, Է. Ալանը նաև հաղորդել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում 52075 մարդու արգելվել է մուտք գործել Թուրքիա:  Միևնույն ժամանակ, արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ թուրքական ՆԳՆ-ն չի հստակեցրել, թե նշյալ թվերը ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play