Ավստրալիայի իշխանությունները կընդլայնեն ԻՊ-ի դեմ պայքարող իրենց զինվորականների լիազորությունները


Ավստրալիայի իշխանությունները կընդլայնեն ԻՊ-ի դեմ պայքարող իրենց զինվորականների լիազորությունները

  • 01-09-2016 12:15:13   | Ավստրալիա  |  Հասարակություն

Ավստրալիայի կառավարությունը որոշել է ընդլայնել Մերձավոր Արևելքում գտնվող իր երկրի ռազմական զորախմբի լիազորությունները, որը պայքար է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը: 
 
Վերջինս օրենսդիրների ուշադրությունը հրավիրել է ավստրալիական ազգային օրենսդրության և ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ միջազգային օրենքների միջև առկա հակասությունների վրա, ինչի պատճառով նրա խոսքերով` նվազում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների գործունեության արդյունավետությունը: 
Համաձայն ավստրալիական օրենքների` նման հարվածներ կարող են հասցվել միայն այն զինյալների ուղղությամբ, որոնք անմիջականորեն և ակտիվորեն մասնակցում են մարտական գործողությունների: Առաջիկա օրերին կառավարությունը խորհրդարան կներկայացնի օրենքի նախագիծ, որը վերացնում է այդ հակասությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play