Սիրիայի սահմանին բախումներ են ընթանում հորդանանցի զինվորականների և ահաբեկիչների միջև


Սիրիայի սահմանին բախումներ են ընթանում հորդանանցի զինվորականների և ահաբեկիչների միջև

  • 01-09-2016 13:18:30   | Սիրիա  |  Հասարակություն

Հորդանանցի զինծառայողները հինգշաբթի փակել են Սիրիայի սահմանին մի խումբ ահաբեկիչների մուտքը:
 
tass.ru-ի փոխանցմամբ` կողմերի միջև բախումները ծագել են Թել Շեհաբ շրջանում` սիրիական Դերա քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում: 
Ենթադրվում է, որ սահմանը հատել փորձող զինյալները պատկանում են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորմանը: 
Սահմանային վերոնշյալ շրջանում մարտնչում են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավազակները: Վերջիններս հունիսի 21-ին ահաբեկչություն էին իրականացրել Էր Ռաբկան փախստականների ճամբարի անցակետի մոտ հորդանանյան բանակի մուտքի ընթացքում: Ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել էր չորս զինծառայող, ևս 14-ը վիրավորվել էին: 
Նշվում է, որ այդ բռնկումից հետո Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը Սիրիայի այդ շրջանը հայտարարել էր փակ զինվորական գոտի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play