Հինգ երեխաների հետ միասին մայրը սարսափելի պայմաններում է ապրում. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Հինգ երեխաների հետ միասին մայրը սարսափելի պայմաններում է ապրում. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 01-09-2016 15:11:59   | Հայաստան  |  Բարեգործություն



1976 թվականն ծնված հինգ երեխաների մայր Ռուզաննա Հարուրությունյանը  հիվանդ ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ ապրում է Արարատի մարզում, նրա ավագ երեք զավակներն առաջին ամուսնուց են ,վերջին երկուսը՝ երկրորդ:
 
Մինչ 2-րդ ամուսնությունը Ռուզաննայի որդիններն ապրում էին մանկատանը, մայրը հնարավորություն չի ունեցել նրանց խմնամելու: Ամուսնությունից հետո երեխաներին ընտանիք են վերադարձրել  և ապրել միասին: Զավակներից Անահիտ և Նվեր Հարությունյաններն ունեն առողջական խնդիրներ: Անահիտ Հարությունյանը, ծնված 2004 թվականին, 2011թ. ծանր հիվանդացել է բրոնխիտով և բուժում  ստացել  Արաբկիր բժշկական կենտրոնում, իսկ Նվեր Հարությոյանը ծնված 2000թ., դեռ գտվում է բժշկական հսկողության տակ: Նա 2015 թվականին սուր գլխացավով, փսխումներով և ջերմությունով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ և մինչ հիմա գտնվում են բժշկական հսկողության տակ:
Ընտանիքը զուրկ է կացարանից, որևէ մեկը չունի աշխատանք և հիմական գրանցում: Վերջինի պատճառով զրկված են նաև Փարոսի ծառայությունից:
Երեխաները բոլորը դպրոցահասակ են, սակայն սովորելու փոխարեն նրանք հայտնվել են փողոցում ու անհայտ է նրանց ճակատագիրը: 
Ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամրներով՝ +37498 552 101, +37477 552 101 Ռուզաննա Հարությունյանին: 
Ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի հաշվեհամարներին` «նպատակ» բաժնում նշելով «Ռուզաննա Հարությունյանի ընտանիքին».
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն