<Զվարթնոց> միջազգային օդանավակայանում բացվել է ժամանակակից արվեստի ցուցասրահ


<Զվարթնոց> միջազգային օդանավակայանում բացվել է ժամանակակից արվեստի ցուցասրահ

  • 01-09-2016 15:28:14   | Հայաստան  |  Մշակույթ

Այսուհետև <Զվարթնոց> միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի <Art Am> ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը: 
<ԱրտԱմ>-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով <Զվարթնոց> միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:
 
Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ <Զվարթնոց> միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:
Առաջինը <Art Am> -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի  26 նկարները: 
Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում: 
 
Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ