ԻՊ-ն ինը դեռահասների էլեկտրական սղոցի միջոցով մահապատժի է ենթարկել


ԻՊ-ն ինը դեռահասների էլեկտրական սղոցի միջոցով մահապատժի է ենթարկել

  • 01-09-2016 17:05:12   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց մայրաքաղաք հանդիսացող Իրաքի Մոսուլ քաղաքում  էլեկտրական սղոցների միջոցով մահապատժի են ենթարկել ինը դեռահասների: Այս մասին գրում է korrespondent.net-ը, հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
 
Ինչպես պատմում է քաղաքի իրազեկիչը, դեռահասներին պատժել են շարիաթական դատի օրենքների  համաձայն: Երեխաներին, ովքեր մեղադրվում են ԻՊ-ի դեմ գործունեություն ծավալելու մեջ, մետաղյա հանգույցներից կապել են Թալ-Աֆար հրապարակում, իսկ հետո սղոցով բաժանել երկու մասի:
Աղբյուրի փոխանցմամբ, ԻՊ-ը հայտնի է հատկապես հակաքարոզիչների և լրտեսների նկատմամբ առավել դաժան մահապատիժների կիրառմամբ: Մասնավորապես, մայիսին, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, ահաբեկիչները մահապատժի էին ենթարկել 25 լրտեսների:
Բացի այդ, իսլամիստները երեխաներին շատ հաճախ վերածում են դահիճների, որոնք հետագայում վերածվում են մահապարտ-ահաբեկիչների:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play