Հանցագործությունների բարձր մակարդակի պատճառով Ռիոյի իշխանությունները խնդրում են զինծառայողններին մշտապես մնալ քաղաքում


Հանցագործությունների բարձր մակարդակի պատճառով Ռիոյի իշխանությունները խնդրում են զինծառայողններին մշտապես մնալ քաղաքում

  • 02-09-2016 11:33:41   | Բրազիլիա  |  Հասարակություն

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները դիմել են Բրազիլիայի կառավարությանը խնդրելով քաղաքում թողնել զինվորականներին, որոնք ուղարկվել էին Օլիմպիական և Պարօլիմպիկ խաղերի ընթացքում անվտանգության ապահովման համար: tass.ru-ի փոխանցմամբ` Բելտրամ նահանգի անվտանգության նախարար Ժոզե Մարիանուն հաղորդել է,  որ դա կօգնի տեղական իշխանություններին պայքարել հանցագործության բարձր մակարդակի դեմ: 
 
«Իմ անձնական կարծիքով` հարցը կայանում է նրանում, որ նրանք պետք է մնան քաղաքում: Ես համարում եմ, որ դա իմ իրավունքն ու պարտականությունն է ոչ միայն որպես պետական ծառայողի, այլև մի մարդու, որը տեսնում է մեր առջև ծառացած դժվարությունները»,- հայտարարել է պաշտոնյան: 
Ընթացիկ տարվա հուլիսի վերջից բրազիլիական զինվորականները Ռիո դե Ժանեյրոյում հսկում են փողոցները և ռազմավարական նշանակության օբյեկտները կապված այնտեղ Օլիմպիական և Պարօլմպիկ խաղերի անցկացման հետ: 
Պաշտոնական տվյալներով` նրանց հայտնվելուց հետո հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում այդ տարածաշրջանում մտածված սպանությունների թիվը կրճատվել է 17,6 տոկոսով 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 
Ռիո դե Ժանեյրոյում մրցումների ընթացքում անվտանգության ապահովման համար ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 67 հազար մարդ, որոնցից 47 հազարը` եղել են ոստիկաններ և փրկարարներ, իսկ 20 հազարը` զինծառայողներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play