G20-ը կարևորագույն մեխանիզմ գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցում. Նազարբաև


G20-ը կարևորագույն մեխանիզմ գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցում. Նազարբաև

  • 02-09-2016 14:50:54   | Ղազախստան  |  Միջազգային

G20-ը հանդիսանում է կարևորագույն մեխանիզմ գլոբալ տնտեսական խնդիրների լուծման հարցում: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չինական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում: 
 
Նրա խոսքերով` ներկա պահին «Մեծ քսանյակը» դիտարկվում է որպես կարևորագույն մեխանիզմ գլոբալ տնտեսական խնդիրների լուծման, մասնակից պետությունների մակրոտնտեսական քաղաքականության կորդինացման, համաշխարհային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման համար: 
Ն. Նազարբաևը նշել է, որ G20-ը դարձյալ պետք է ցույց տա իր հնարավորությունները համաշխարհային տնտեսական կայունության ապահովման հետ կապված:
«Որպես գագաթնաժողովի հաջորդ նախագահող երկիր` Չինաստանը հիմնական խաղադրույքը անում է ներդրումների, արդյունաբերական նոր հեղափոխության և թվային տնտեսության վրա»,- ասել է նա` ընդգծելով, որ Ղազախստանն ամբողջությամբ աջակցում է նման ընտրությունը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play