Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կարող են հրապարակել Սիրիայի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները. Պուտին


Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կարող են հրապարակել Սիրիայի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները. Պուտին

  • 02-09-2016 15:53:50   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կարող է հայտարարեն Սիրիայի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: tass.ru-ի փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որից որոշ մեջբերումներ հրապարակվել են անգլիալեզու գործակալության լրահոսում: 
 
Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը և Թուրքիան նաև ձգտում են պայմանավորվածություններ ունենալ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: 
Նախագահի խոսքերով` չնայած նրան, որ Ռուսաստանի և նրա գործընկերների միջև բանակցությունները շատ ծանր են ընթանում, նրանք աստիճանաբար ընթանում են ճիշտ ուղղով:
Այդ կապակցությամբ Պուտինն ընդգծել է այն հսկա աշխատանքը, որը կատարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:   
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play