Ամերիկացիները Հանուն Արցախի (ԱՀԱ) միությունը միանում է Արցախի քառորդդարյա անկախության հոբելյանի տոնակատարություններին։


Ամերիկացիները Հանուն Արցախի (ԱՀԱ) միությունը միանում է Արցախի քառորդդարյա անկախության հոբելյանի տոնակատարություններին։

  • 03-09-2016 07:26:06   | ԱՄՆ  |  Քաղաքական

«Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի ժողովրդին այսօրվա հատուկ առիթի կապակցությամբ։ Աղոթում ենք եւ մաղթում, որ Արցախը շարունակի բարգավաճել` չնայած իր առջեւ կանգնած դժվարություններին ու մարտահրավերներին», հայտարարել է կազմակերպության նախագահ Նոել Թոմսոնը։
 
 ԱՀԱ-ն վճռական է շարունակելու աշխատանքը Արցախի ազատության լիակատար ճանաչմանը հասնելու համար։ Ամերիկյան հասարակության իրազեկման նպատակով կառույցը վերջերս կատարեց հերթական քայլը։ Արցախը 40-ի չափ այլ երկրների հետ միասին ներկայացված էր Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի GlobFest  փառատոնին։ ԱՀԱ-ի ԱՄՆ Կենտրոնական եւ Արեւմտյան շրջանի համակարգող Կարինա Թոմսոնի եւ Հայ դատի գրասենյակի տարածքային ակտիվիստ Սիմոն Մաղաքյանի ջանքերով Արցախի մասին պատմող տաղավարը տեղ էր գտել Կանադայի, Արգենտինայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի,Հունաստանիեւ այլ երկրների տաղավարների կողքին։ Այն ներկայացնում էր Արցախի մշակույթն ու պատմությունը, հանուն ազատության հերոսական պայքարը։ Որպես ցուցադրության ինտերակտիվ մաս, ամերիկահայերը այցելուներին սովորեցնում էին հայերենով գրել իրենց անունները։
 
«Ցանկացանք այս հնարավորթյունն օգտագործել Կոլորադոյի բնակչությանը տեղեկացնելու Հայրենիքիս մասին։ Արցախի ժողովուրդն արժանի է ազատության այն նույն աստիճանին, ինչ ԱՄՆ ժողովուրդը։ Մենք ադրբեջանական ագրեսիայի դեմ պատերազմեցինք ճիշտ այնպես ինչպես հիմնադիր հայրերը պայքարեցին հանուն մեր մեծ ժողովրդի ազատության», նշեց Կարինա Թոմսոնը։
Հարյուրի չափ այցելու, որոնց թվում նահանգային օրենսդիր Փոլ Ռոզենտալը, այցելեցին հայկական տաղավար։
 
«Իմ հորդորն է Արցախի ժողովրդին, եղեք պինդ, ինչպես միշտ եք եղել։ Ես Ձեր կողքին եմ իմ սրտով ու աղոթքներով», հայտարարել է տեղացի Էլիզաբեթ Պետերսը, որը հեռավոր Կոլորադոյում հետեւում է Ղարաբաղյան զարգացումներին։
 
ԱՀՀ-ի նախագահ Նոել Թոմսոնի խոսքով, միջոցառումը եւս մեկ հիանալի հնարավորություն էր տեղացիներին Արցախի հարուստ մշակութային ժառանգության մասին պատմելու համար։
Թոմսոնի խոսքով, կազմակերպությունը բաց է հետադարձ կապի համար եւ պատրաստ քննարկելու Արցախին օգնելուն ուղղված այլ առաջարկներ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play