Սիրիայի մի շարք շրջաններում հզոր պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ


Սիրիայի մի շարք շրջաններում հզոր պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ

  • 05-09-2016 12:04:57   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիայի մի շարք քաղաքներում որոտացած պայթյունների արդյունքում զոհվել է 18  մարդ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Agence France-Presse- (AFP) գործակալությունը: 
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս հզոր պայթյուններ են հնչել Սիրիայի մի քանի շրջաններում: Դեպքերը տեղի են ունեցել Դամասկոսի արվարձաններում, Հասակա և Հոմս նահանգներում և մեծությամբ երկրորդ նավահանգստային Տարտուս քաղաքում: 
Առաջին պայթյունը հնչել է Հոմս քաղաքում, ևս երկուսը` Տարտուսում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սիրիական մայրաքաղաքի արևմտյան արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Վերջին պայթյունը տեղի է ունեցել Հասակահ նահանգում: Այնտեղ ահաբեկիչն ականապատ մոտոցիկլետով իրեն պայթացրել է քաղաքի բնակելի թաղամասում: 
Նշվում է, որ Սիրիայի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play