Գերմանիան և նրա գործընկերները չեն պատկերացնում խաղաղ Սիրիա նախագահ Ասադի գլխավորությամբ


Գերմանիան և նրա գործընկերները չեն պատկերացնում խաղաղ Սիրիա նախագահ Ասադի գլխավորությամբ

  • 05-09-2016 12:16:25   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիան և նրա գործընկերները կարծում են, որ հնարավոր չէ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ խաղաղ Սիրիա կառուցել: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: 
 
Վերջինս նշել է, որ Մոսկվայի միջամտությունը Սիրիայում ստեղծված իրավիճակին կայունացրել և ամրապնդել է սիրիացի նախագահի ռեժիմը: «Դա ոչինչ չի փոխում մեր և մեր գործընկերների դիրքորոշման մեջ, համաձայն որի մենք չենք կարող պատկերացնել խաղաղ Սիրիա Ասադի գլխավորությամբ»,- ասել է Շտայնմայերը: 
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի հակամարտության լուծման հարցում կհասնեն որոշակի պայմանավորվածությունների: 
Նրա խոսքերով` Ռուսաստանը ներկայումս կարող է ցույց տալ, թե իրապես շահագրգռված է Սիրիայում կրակի դադարեցման հարցում: 
Շտայմնայերը նաև նշել է, որ Մոսկվայում և այլուր քաջ գիտակցում են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play