40 զինյալ-մաոիստներից բաղկացած խումբը հանձնվել է Հնդկաստանի իշխանություններին` հուսալով արժանանալ համաներման


40 զինյալ-մաոիստներից բաղկացած խումբը հանձնվել է Հնդկաստանի իշխանություններին` հուսալով արժանանալ համաներման

  • 05-09-2016 12:40:38   | Հնդկաստան  |  Հասարակություն

Գրեթե 40 զինյալ-մաոիստներից բաղկացած խումբը հանձնվել են Հնդկաստանի իշխանություններին այն խոստման փոխարեն, որ օրենքով նրանց չեն հետապնդի: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Business Standard թերթը:
 
Աղբյուրի տվյալներով` Ջարկխանդ նահանգի ջունգլիներում 38 զինյալներից բաղկացած խումբը, այդ թվում յոթ կանայք, շրջափակվել է ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանության հատուկ ստորաբաժանման ուժերի կողմից և համաձայնվել են վայր դնել զենքերը, եթե նրանց համաներում շնորհվի: 
Տեղեկացվում է, որ հանձնվողների թվում կան հայտնի ահաբեկիչներ, որոնց գլուխների համար պարգևատրումներ էին սահմանվել:  Ջոկի հրամանատարներից մեկը կին է, որին բռնելու համար ոստիկանությունը խոստացել էր 100 հազար ռուպի. Նրան մեղադրել էին մի քանի սպանությունների և ահաբեկչությունների կազմակերպման համար: 
Նշվում է, որ սա իշխանություններին հանձնված թվով 5-րդ խումբն է վերջին տարվա ընթացքում` չհաշված ևս մի քանի փոքր խմբերի: 
Իշխանությունների կարծիքով` զինյալների հանձնվելը վկայում է մաոիստական խմբերի անդամների առողջացման ծրագրի մասին, որը նախատեսում է համաներման շնորհում հանձնվողներին և նրանց նոր կյանք սկսելու հնարավորության ընձեռում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play