Ֆրանսիական Կալեի բնակիչները փակել են քաղաքային մայրուղին` բողոքելով ապօրինի ներգաղթյալների դեմ


Ֆրանսիական Կալեի բնակիչները փակել են քաղաքային մայրուղին` բողոքելով ապօրինի ներգաղթյալների դեմ

  • 05-09-2016 13:13:51   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիայի հյուսիսային Կալե քաղաքի և նրա արվարձանների բնակիչները երկուշաբթի առավոտից զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացնում տարածաշրջանում ապօրինի բազմաթիվ փախստակնների ընդունման դեմ, որոնք փորձում են այնտեղից տեղափոխվել Մեծ Բրիտանիա:
 
tass.ru-ի փոխանցմամբ` տեղի իշնություններից պահանջելով շտապ լուծել այդ հարցը, գյուղացիներն ու բեռնափոխադրողները փակել են դեպի քաղաք տանող հիմնական երկաթուղային մայրուղիները: 
Տեղեկացվում է, որ գրեթե հարյուր բեռնատարների ու տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիան ընթանում է Ա16 մայրուղու վրա, որը միացնում է տվյալ շրջանը Բելգիայի հետ` անցնելով Ֆրանսիայի հյուսիսով հիմնական նավահանգիստների միջոցով: Ցուցարարները նվազագույն արագությամբ ընթանում են մայրողու երկու կողմերով` դժվարացնելով Կալեի արվարձաններում տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Առաջիկա ժամերին երկու ավտոշարասյունները պետք է հանդիպեն Կալեն շրջանցող ճանապարհահատվածում, որտեղ ընթանում է ցույցը: Այստեղ քաղաքի կենտրոնից պետք է հասնեն նաև քայլերթով ընթացող ցուցարարները` մոտ 500 մարդ:  
Նշվում է, որ Կալեն շրջանցող վերոնշյալ ճանապարհահատվածը վերջին շրջանում տխուր համբավ է ձեռք բերել ապօրինի փախստականների պատճառով, որոնց գիշերով այդտեղ ծուղակ են սարքում` փորձելով ցատկել և նստել բեռնատարներն ու այդպիսով ուղևորվել Մեծ Բրիտանիա: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play